Հանրային կապեր (Public Relations)
Հանրային կապեր (Public Relation) մասնագիտություն, որի հիմնական նպատակը հասարակության կողմից կառույցի նկատմամբ վստահության ձեռք բերման, հետևաբար նաև լավ հեղինակության ձևավորման տեխնոլոգիաների մշակումն ու իրականացումն է։ Գիտական աշխատանքներում տեխնոլոգիան սահմանվում է այսպես. Տեխնոլոգիան (հունարեն texne-մշակույթ, հմտություն և logos-գիտություն) նպատակաուղղված, հաջորդական, ի սկզբանե էֆեկտիվ գործողությունների ամբողջություն է, որոնք կոչված են հասնելու առաջադրված դրական արդյունքներին։ Հանրային կապերի ոլորտում ևս տեխնոլոգիան առաջադրված նպատակին հասնելու համար իրականացվող որոշակի գործողությունների ամբողջություն։ Այդ գործողությունները հիմնականում բաղկացած են 4 տարբեր, բայց իրար հետ փոխկապակցված մասերից. վերլուծություն, հետազոտություն, խնդրի գիտակցում Հանրային կապեր (PR) երևույթն ուղղակիորեն կապված է ժողովրդավարության հետ։ Այն երկրները, որտեղ դեմոկրատիան ավելի բարձր մակարդակի վրա է, հանրության հետ փոխադարձ կապի անհրաժեշտությունն ավելի շատ է կարևորվում։ Պատճառն այն է, որ այդպիսի պայմաններում բոլոր կառույցները՝ պետական, մասնավոր, ստիպված են հարգելու հանրության իրավունքները, պայքարելու նրանց վստահության համար, քանի որ իրենց գործունեության հաջողությունը պայմանավորված է հանրային կարծիքով։ Ժողովրդավարական երկրներում հանրային կարծիքն ազդում է երկրի քաղաքականության, օրենսդրական, տնտեսական գործընթացների, քաղաքական կուսակցությունների վարքագծի, անգամ մշակութային միջոցառումների կազմակերպման և անցկացման վրա։ Շուկայական հարաբերությունների հաստատումը ևս նպաստեց, որպեսզի կարևորվի հանրային կապերի դերը։ Մրցակցության պայմաններում ընկերություններից յուրաքանչյուրը ձգտում է դեպի իրեն գրավել սպառողներին, ձեռք բերել նրանց վստահությունը, դրական իմիջ ձևավորել։ Թեև Հայաստանում հանրային կապերը դեռևս կարճ պատմություն ունի, սակայն, որպես գործունեության ինքնուրույն ճյուղ, այն վերաբերում է 20-րդ դարի սկզբին։ PR-ի առաջին բյուրոն ստեղծվել է 1912 թ.-ին ամերիկյան հեռախոսահեռագրային միավորմանն առընթեր։ 1918 թ.-ին PR-ի դասընթացներն առաջին անգամ ընդգրկվեցին Իլլինոյս նահանգի ուսումնական ծրագրում։ 1923 թ.-ին Է. Բերնեյսը հրատարակեց PR-ի մասին առաջին գիրքը՝ «Բյուրեղացնելով հասարակական կարծիքը» ։ Արդեն 1930 թ.-ին ԱՄՆ-ում հանրային կապերը ձևավորվեցին որպես կառավարման հատուկ գործառույթ։ |