ԱԺԻ-ն` Երիտասարդական համակարգող խորհրդի հետ համատեղ, կազմակերպում է «Երիտասարդությունը հանուն մարդկության» խորագրով քաղաքացիական ակցիա/միջոցառումների շարք, որի նպատակն է իրականացնել ոսկրածուծի կամավորների դոնորագրում` լեյկեմիայով և արյան այլ չարորակ հիվանդություններով հիվանդ մարդկանց օգնելու և կյանքի հույս տալու համար:
Այս միջոցառումների շարքը սկսվել է դեկտեմբերի վերջին Երևանում և շարունակվում է առ այսօր: Երևանում մեզ միացել են ջուրջ 100 երիկտասարդ:
Գիտակցելով, որ յուրաքանչյուր մարդու կյանքն անգին է և կարևոր իր հարազատների և մեր հայրենիքի համար` կոչ ենք անում Գյումրի քաղաքի համալսարանների, հասարակական կառույցների և այլ հաստատությունների մտահոգ և ոչ անտարբեր երիտասարդներին միանալ մեզ` այս բարի և մարդկանց ճակատագրեր փոխող գործին մասնակցելու և ներդրում ունենալու համար:
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոն, ժամը 15: 00
Կանխավ շնորհակալություն: