Loading...

Articles

Գիտե՞ք արդյոք…

10:17, Wednesday, 06 February, 2019
Գիտե՞ք արդյոք…

Շատերը կարծում են, թե Սանկտ Պետերբուրգն իր անունն ստացել է ի պատիվ իր հիմնադրի` Պետրոս Մեծ կայսրի: Բայց դա թյուր կարծիք է:
    

     Իրականում 1703 թվականի մայիսի 16-ին հիմնադրված ռուսական նոր ամրոցը հոլանդական ձևով Սանկտ Պետերբուրգ է անվանվել, որը նշանակել է Սուրբ Պետրոսի ամրոց: Այսինքն` Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքին Հիսուսի գլխավոր առաքյալի` Պետրոսի անունն է տրվել: Եթե քաղաքն ի պատիվ Պետրոս Մեծի անվանակոչվեր, ապա «սանկտ» («սուրբ») եզրը բացառվելու էր, որովհետև այս կայսրը, որքան էլ մեծ ծառայություններ է մատուցել իր երկրին, այնուամենայնիվ չի սրբադասվել, ռուսական եկեղեցին նրան «սուրբ» չի հռչակել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3219 | 0 | 0
Facebook