Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արման Սուֆլյանը, ով շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին Նիդերլանդների հայ համայնքի նկատմամբ առանձնահատուկ ուշադրության և հոգածության համար, ողջունեց Սուրբ Կարապետ եկեղեցում մշտական հիմունքներով քահանայի գործունեությունը և շնորհավորեց համայնքի անդամներին Սուրբ Կարապետ եկեղեցու անվանակոչության վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
Միջոցառմանը հայկական երգերով և ասմունքով հանդես եկան Անի Հայ Համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները և համայնքի երիտասարդները։
Սուրբ պատարագ և սարկավագների ձեռնադրման կարգ Մաստրիխտում