Идет загрузка...
Сегодня:  Понедельник, 06 Мая, 2024 года

Статьи

Սուրբ պատարագ և սարկավագների ձեռնադրման կարգ Մաստրիխտում

Նիդերլանդական Օրագիր
Пресс-секретарь:
Նիդերլանդական Օրագիր
15:45, Суббота, 19 Января, 2019 года
Սուրբ պատարագ և սարկավագների ձեռնադրման կարգ Մաստրիխտում
    
    
Հունվարի 13-ին Նիդերլանդների Թագավորության Մաստրիխտ քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը մատուցեց Սուրբ պատարագ, որի ընթացքում կատարվեց նաև սարկավագների ձեռնադրման կարգ։ Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու անվանակոչության օրվա առթիվ տեղի ունեցավ նաև մատաղօրհնության արարողություն և համայնքի անդամների հավաք։
Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպանության երկրորդ քարտուղար Արման Սուֆլյանը, ով շնորհակալություն հայտնեց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին Նիդերլանդների հայ համայնքի նկատմամբ առանձնահատուկ ուշադրության և հոգածության համար, ողջունեց Սուրբ Կարապետ եկեղեցում մշտական հիմունքներով քահանայի գործունեությունը և շնորհավորեց համայնքի անդամներին Սուրբ Կարապետ եկեղեցու անվանակոչության վեցերորդ տարեդարձի կապակցությամբ։
     Միջոցառմանը հայկական երգերով և ասմունքով հանդես եկան Անի Հայ Համայնքի կիրակնօրյա դպրոցի սաները և համայնքի երիտասարդները։
    
    
     Սուրբ պատարագ և սարկավագների ձեռնադրման կարգ Մաստրիխտում
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2572 | 0 | 0
Facebook