ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին քվեարկել է ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 48.63%-ը։
Մասնակցել է 1.260 մլն ընտրող 2.592 մլն ընտրողից։
2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցել է 1.574 մլն ընտրող կամ 60.86%-ը։
Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20: 00-ին, ՀՀ-ում փակվել են բոլոր ընտրատեղամասերը. խորհրդարանական արտահերթ ընտրություններն ավարտվել են։
Ազգային ժողովի ընտրապայքարին մասնակցում է քաղաքական 11 ուժ, որից 2-ը դաշինք է, 9-ը՝ կուսակցություն: