ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը $11.5 մլն-ի հարկային պարտավորություններ է կատարել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ քրեական գործը դեռ շարունակում է քննվել և ընթացքում նոր տեղեկություններ կլինեն Ալեքսանդր Սարգսյանի ունեցվածքի մասին:
Ավելի վաղ ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, որ Ալեքսանդր Սարգսյանի նկատմամբ հարուցված տարբեր քրեական գործերով նա պետությանը փոխանցել է $18.5 մլն:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր նաև, որ Սարգսյանի միայն մեկ բանկային հաշվում $30 մլն կա: