Loading...

Articles

Փարիզյան այցը եզրափակվել է Վերսալի պալատում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը

15:37, Tuesday, 13 November, 2018
Փարիզյան այցը եզրափակվել է Վերսալի պալատում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին ներկա էր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը փարիզյան այցի երկրորդ օրվա ընթացքում մասնակցել է մի քանի միջոցառման։

Օրը մեկնարկել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությամբ, որի ընթացքում տիկին Հակոբյանն ուղեկցում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Արարողությունից հետո Աննա Հակոբյանը, ի թիվս հրավիրված այլ երկրների ղեկավարների տիկնանց և ամուսինների, մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի տիկին Բրիժիտ Մակրոնի հրավիրած պաշտոնական ճաշին։ Ճաշը տեղի է ունեցել Վերսալի պալատում։

Փարիզյան այցը եզրափակվել է Վերսալի պալատում Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգով, որին ներկա էին համաժողովի մասնակից երկրների ղեկավարների կանայք և ամուսինները, այդ թվում՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը։

Նոյեմբերի 12-ին տիկին Հակոբյանը մեկնելու է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա՝ մասնակցելու ՀՀ դեսպանության կազմակերպած մի քանի աշխատանքային հանդիպումների։
    
    
     Արփինէ Զարգարեան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1963 | 0 | 0
Facebook