Կապանի N13 հիմնական դպրոցի VIIIբ դասարանում կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով 2 դասընթաց: /Դասընթացավար ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան/
Թեմաներ Ինչպիսին եմ ես. իմ դիմանկարը խմբի աչքերով
Նախընտրելի մասնագիտության նկարագրիչ
Նպատակները
ա/Խաղ-մեթոդիկաներով անձի անհատական հոգաբանական առանձնահատկությունների բացահայտումն է և ինքնաներկայացման կարողությունների ձևավորումը:
բ/Նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչների հետ ծանոթացումն է:
Խնդիրները
1.Բացահայտել անձի առանձին հոգեբանական առանձնահատկությունները,
2.ձևավորել ինքնադիտարկման ու ինքնագնահատման կարողություններ
3.բացատրել, թե ինչ է մասնագիտության բնութագրիչը,
4.սովորողներին ծանոթացնել նախընտրելի մասնագիտությունների հիմնական բնութագրիչներին: