Loading...

Articles

Դեպի ուր ?

22:28, Tuesday, 09 April, 2013
Դեպի ուր ?
    
  • Որոշել էի ու ինքս ինձ խոստացել երբեք չգրել որևէ հղում քաղաքական ընդվզումների մասին.առանց այդ էլ հոգնեցնում են: Բայց հավատացեք.այն ինչ ես հասկացա այսօր, ինձ ստիպեց խորապես հիասթափվել: Չեմ բացի բերանս ու չեմ ասի այն, ինչ մտածում եմ իշխանության մասին` որպես նոր սերնդի ոչ շատ բանիմաց անհատ: Միայն ուզում եմ ասել.ԱՓՍՈՍՈՒՄ ԵՄ, ՈՐ ԴՐԱԾՈՆեՐՆ ԵՆ ԸՆՏՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՋՈՐԴՆԵՐԻՆ ՈՒ ՄԵՐ ԻՍԿ ՏՎԱԾ ՁԱՅՆԵՐԸ ԳՈՐԾԻՔԻ ՊԵՍ ԵՆ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ: Ցավում եմ, մեր հարգելի Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ում հետ մեծ հույսեր էին կապել այլընտրանքի ձգտողները: Միայն հասկացա, որ դեռ դարեր են պետք, որ մեր երկրում իշխանական մարմինները սովորեն լսել ժողովրդի ձայնը: Իսկ ժողովուրդն ուզում է իր ընտրյալին, թեկուզ վատ ու անարժան: Հասկանում եմ, որ միևնույն է ոչինչ չի փոխվելու, բայց քարկոծում եմ նաև մարդկանց, որոնք անտարբեր են...
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1936 | 0 | 0
Facebook