Loading...

Articles

Օլիգարխ կաթողիկոսի բիզնեսներն ու ունեցվածքը. ապշեցնող կադրեր

Ազատ Խոսք
Spokesperson:
Ազատ Խոսք
01:59, Tuesday, 23 October, 2018
Օլիգարխ կաթողիկոսի բիզնեսներն ու ունեցվածքը. ապշեցնող կադրեր

Ստորև ներկայացվող տեսանյութերը եզակի են և դեռ չեն հրապարակվել: Դրանք սիրով ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

Այս տեսանյութերում դուք կտեսնեք Գարեգին Բ-ին պատկանող՝ իր ծննդավայր Ոսկեհատ գյուղի բենզալցակայանը, ջերմոցները, անասնապահական ֆերմաները, մշակովի հողատարածքները, որոնք ազատված են ամեն տեսակի հարկերից: Դեռևս Սևանի Վազգենյան դպրանոցի վերատեսուչ եղած ժամանակվանից նա դպրանոցի սաներին ամառային արձակուրդներին աշխատեցնում էր տեսանյութում պատկերված իր երկհարկանի տան շինարարության վրա, որպեսզի վարպետներին չվճարեր: Տեսանյութում պատկերված՝ կաթողիկոսին պատկանող «Պարադիզ» և «Մուշ» ռեստորանային համալիրներին սնունդ մատակարարում է կաթողիկոսի քրոջ՝ Ծաղիկի որդին, որն Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ (աշխարհիկ անունը՝ Հայկ) եպիսկոպոս Պռոշյանն է: Նա Մուղնիի վանքի հարևանությամբ լավաշի, գաթայի և խմորեղենի արտադրամաս է հիմնել, որտեղից էլ ամեն օր հաց են բերում թե՛ կաթողիկոսի օբյեկտներ, թե՛ Մայր աթոռի միաբանական սեղանատուն: Ի դեպ, մինչ օրս սեղանատան աշխատակիցները՝ շեֆ-խոհարարների գլխավորությամբ, ամեն երեկո տուն են գնում բեռնված պայուսակներով՝ իրենց հետ տանելով ճաշարանից գողացված ավելացած բազմատեսակ սննդամթերքը:

Տարիներ առաջ հիշյալ սեղանատան վարիչը Գարեգին Բ-ի աշխարհական եղբայր Գևորգ Ներսիսյանն էր, որը մինչև եղբոր կաթողիկոսանալը հասցրեց մի լավ թալանել Մայր աթոռի միաբանական սեղանատունը: Ապա եղբոր կաթողիկոս նշանակվելուց հետո դարձավ Ոսկեհատի ցմահ գյուղապետը: Այդ տարիներին նա կարողացավ իրենց չափերով ահռելի հողատարածքներ ձեռք բերել իր եղբոր՝ Գարեգին Բ-ի և իրենց ողջ ազգուտակի համար: Գարեգին Բ-ն, իշխանությունների հետ գործակցելով, հասավ այն բանին, որ կառավարության միջամտությամբ ազատվեց մաքսային և հարկային վճարներից:

Ինչևէ, վայելեք կաթողիկոսի Ոսկեհատն իր բոլոր մանրամասնություններով:
    
     Հարութ Արայիկյան

Գարեգին Բ-ի օբյեկտները
Գարեգին Բ֊ի առանձնատունը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6986 | 0 | 0
Facebook