Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է հայ ֆուտբոլասերներին: Հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը խոշոր 4: 0 հաշվով հաղթեց Մակեդոնիային: Վանեցյանը, որը խաղից հետո հանդիպել է ֆուտբոլիստների հետ, լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:
«Շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ազգին, ֆուտբոլասերներին: Մեզ միայն հավատք է պետք: Պետք է հավատանք մեր ուժերին, եւ հաղթելու ենք», - ասաց նա:
http://armtimes.com