Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արթուր Վանեցյան . Մեզ միայն հավատք է պետք: Պետք է հավատանք մեր ուժերին, եւ հաղթելու ենք

00:46, չորեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2018 թ.
Արթուր Վանեցյան . Մեզ միայն հավատք է պետք: Պետք է հավատանք մեր ուժերին, եւ հաղթելու ենք

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը շնորհավորել է հայ ֆուտբոլասերներին: Հոկտեմբերի 16-ին Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 4-րդ տուրում Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանը խոշոր 4: 0 հաշվով հաղթեց Մակեդոնիային: Վանեցյանը, որը խաղից հետո հանդիպել է ֆուտբոլիստների հետ, լրագրողների հետ զրույցում կիսվեց տպավորություններով:

«Շնորհավորում եմ բոլորիս՝ հայ ազգին, ֆուտբոլասերներին: Մեզ միայն հավատք է պետք: Պետք է հավատանք մեր ուժերին, եւ հաղթելու ենք», - ասաց նա:
    
    
     http://armtimes.com

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3322 | 0 | 0
Facebook