Ավարտվեցին Մաքրավանքի պեղումները, որոնք իրականացվում էին Մշակույթի նախարարության աջակցությամբ և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով: Պեղումներին կհաջորդեն գավթի ամրացման, մասնակի վերականգնման և վանական համալիրի տարածքի բարեկարգման աշխատանքները:
Պեղումների արդյունքում մաքրվեց գրեթե ամբողջությամբ հողածածկ գավիթը և երկու եկեղեցիների շրջակայքը: Հայտնաբերվեց 83 տապանաքար, 20 խաչքար, 13 խաչքարի պատվանդան, խաչքարի 62 բեկոր, 20 արձանագրություն, ճարտարապետական տասնյակ բեկորներ, խեցեղեն և մետաղյա անչափ հետաքրքիր բազմաթիվ գտածոներ: Առջևում դրանց ուսումնասիրության և արդյունքների հրատարակման գործընթացն է:
Ավետիս Գրիգորյան