Loading...

Articles

Օծվեց Ախթալայի Սբ․ Աստվածածին վանքի խաչը

21:44, Saturday, 06 October, 2018
Օծվեց Ախթալայի Սբ․ Աստվածածին վանքի խաչը

Սույն թվականի հոկտեմբերի 5-ին ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանի օծվեց Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը։ Խաչի օծման արարողության ավարտին հավատացյալները համբուրեցին օծված խաչը եւ մասնակցեցին Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան արարողությանը։ Հոգեհանգստյան կարգը հանդիսապետեց Սեպուհ սրբազանը, ով արարաղության ավարտին հավատացյալ հոտին ներկայացրեց ազգային հերոս Շառլ Ազնավուրի կյանքը եւ դերը հայոց իրականության մեջ։ Վերոնշյալ արարողությանց ներկա էին Ախթալայի համայնքապետ Արկադի Թամազյանը, Լոռվա ձոր հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանը, Ալավերդու հոգեւոր հովիվ Տ. Միքայել քհն. Շաղոյանը, Հաղբատի վանահայր Տ. Ատոմ քհն. Ասատրյանը։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5698 | 0 | 0
Facebook