Loading...

Articles

Նշվեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը

12:30, Wednesday, 23 September, 2020
Նշվեց Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը

Սեպտեմբերի 20-ին, մեծ շուքով նշվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, Գուգարաց թեմի, Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վերաբացման 30-ամյակը: Առավոտյան մատուցվեց տոնական Սուրբ Պատարագ, պատարագիչն էր Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի վանահայր և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տ.Հեթում քահանա Թարվերդյանը: Սուրբ Պատարագի վերջավորությանը թեմակալ առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ օրհնության գրեր բաժանվեցին բոլոր նվիրյալ այն հավատացյալներին, ովքեր անցնող 30 տարիների ընթացքում նպաստել են Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի բարգավաճմանը: Սուրբ Պատարագի ավարտին Սեպուհ արք. Չուլջյանի ձեռքով օծվեցին վանքի բակում տեղադրված, Սուրբ Երրորդություն անունը կրող նոր խաչքարերը, որոնք տեղադրվել են Ախթալայի վանքի վերաբացման 30-ամյակի առթիվ: Խաչքարերի բարերարն է ախթալեցի Ֆեդյա Խիտարովը, իսկ քանդակագործը` Արտակ Համբարձումյանը: Խաչքարերի օծումից և օրհնությունից հետո, Սրբազան Հոր ձեռքով օծվեց Ախթալայի վանական համալիրի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու գմբեթի խաչը, որի բարերարն է Թարվերդյան ընտանիքը: Խաչի օծումից և տեղադրումից հետո Սրբազան հոր գլխավորությամբ, հավատացյալները Ախթալայի վանքի գավիթում ներկա գտնվեցին Հայաստանի նշանավոր նկարիչների կողմից կազմակերպված ցուցադրությանը: Տոնական օրն ավելի գեղեցկացրին Նեղոցի հիմնական դպրոցի սաների և Ախթալայի պարային համույթի ելույթները։ Միջոցառումը եզրափակվեց նշանավոր քանդակագործ և նկարիչ Նուռի «Արատտա» ցուցահանդեսով։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
6092 | 0 | 0
Facebook