Loading...

Articles

Ուսուցչի տոն

11:13, Friday, 05 October, 2018
Ուսուցչի տոն

Հոկտեմբերի 5-ը ուսուցչի և կրթական ողջ ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է: Անգնահատելի է նրանց դերը սերունդներ կրթելու բարդ ու պատասխանատու գործում, որն, ինչ խոսք, իրենից անսահման նվիրում ու հոգատարություն է պահանջում:

Թանկագի՛ն ուսուցիչներ, դասախոսներ, մանկավարժներ,

Ավանդական բժշկության համալսարանը, համակված անասելի ակնածանքով ու երախտագիտության զգացումով, ի սրտե շնորհավորում է Ձեզ տոնի առթիվ: Շնորհակալություն ա՛յն սրտացավության ու ջերմության, ա՛յն ծնողական սիրո ու հոգատարության, ա՛յն անշահախնդիր նվիրումի համար, որով շրջապատում եք Ձեր սաներին, և վերջապես շնորհակալություն ա՛յն անգնահատելի գիտելիքի համար, որը փոխանցում եք Ձեր կրտսեր սերունդներին:

Հայ ժողովրդի կնճռոտ պատմության ընթացքում գրեթե միշտ, իսկ այսօր առավել ևս պատեհ է նրանց մեջ ձևավորել ո՛չ միայն գիտակ մարդ, արհեստավարժ մասնագետ լինելու անհրաժեշտությունը, այլև մարդկային բարձր հատկանիշներով օժտված հպա՜րտ քաղաքացի ու հպա՜րտ հայորդի լինելու կարևորությունը:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ և մաղթում խաղաղություն, երջանկություն ու աշխատանքային նոր հաջողություններ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
11192 | 0 | 0
Facebook