Քաղաքական գույներ
Քաղաքական կուսակցությունները շատ հաճախ պաշտոնապես իրենց ընկերականացրել են որևէ գույնի հետ:
Կապույտը հիմնականում աջ կուսակցություններին ու պահպանողականներին հատկանշող գույնն է: Բայց կան բացառություններ: Օրինակ՝ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ընկերականացրած գունը կապույտն է, իսկ Գերմանիայի ու Ավստրիայի պահպանողականներինը՝ սևը: Կանադայում նույնպես պահպանողականների նախընտրելի գույնը կապույտն է, բայց այս երկրի ֆրանսախոս Քվեբեկ նահանգում գործող երկու ձախ կուսակցություններ նախապատվությունը տվել են բաց երկնագույնին: Ճապոնիայի ձախ կենտրոնամետ Դեմոկրատական կուսակցությունը ևս ընտրել է կապույտը: Դարչնագույնը հիմնականում ծայրահեղ աջ կուսակցությունների նախասիրած գույնն է: Դեղինը ազատականության կամ ազատականություն դավանող կուսակցությունների գույնն է, բայց Թայլանդում այն խորհրդանշում է ազգայնական գաղափարախոսություն որդեգրած «Ժողովրդական դաշինք՝ հանուն ժողովրդավարության» կուսակցությանը: Նրանց այս երկրում անվանում են «դեղին շապիկավորներ»: Սև գույնը խորհրդանշում է և՛ անարխիզմ, և՛ ծայրահեղ աջ կուսակցություն, և՛ իսլամականություն: Այս գույնը երբեմն նաև կղերականությանն է խորհրդանշում: Գերմանիայում և Ավստրիայում սևը քրստոնյա-դեմոկրատների գույնն է: Նարնջագույն: Իռլանդիայում այն յունիոնիստների գույնն է, Հնդկաստանում՝ հինդուս ազգայնականների, Կանադայում՝ Նոր դեմոկրատական կուսակցության, Շվեյցարիայում՝ քրիստոնյա-դեմոկրատների: Նոր Զելանդիայում կուսակցություններին արգելված նարնջագույնի գործածումը որպես խորհրդանշան: Այս գույնն արտոնված է միայն երկրի Ընտրական հանձնաժողովին: Կարմիր: Այս գույնն ավանդաբար ընկերակցում է կոմունիստներին ու սոցիալիստներին, բանվորական ու հեղափոխական շարժումներին: Բայց Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը նախընտրել է վարդագույնը, իսկ Հունաստանի PASOK-ը՝ կանաչ գույնը: ԱՄՆ հանրապետական կուսակցությունը, սակայն, նախընտրել է կարմիրը: Կարմիր է նաև Կանադայի Ազատական կուսակցությանը և Ճապոնիայի ժողովրդավարական կուսակցությանը ընկերակցող գույնը: Մեր օրերում կանաչը հիմնականում բնապահպան կուսակցությունների նախընտրած գույնն է, բայց այն ընկերակցում է նաև այլ շարժումների: Կանաչն իռլանդական ազգայնականների սիրած գույնն է: Սկանդինավյան երկրների, Շվեյցարիայի երկրագործների շահերին հետամուտ կուսակցությունները ևս կանաչն են նախընրել: Ճապոնական պահպանողականները նույնպես նախապատվությունը տվել են կանաչ գույնին: Կանաչը հաճախ իսլամականությունն է խորհրդանշում:
|