Loading...

Articles

Չե Գևարա

22:46, Tuesday, 11 September, 2018
Չե Գևարա

Չէ Գևարան շախմատ խաղալ սովորել է իր հորից և 12 տարեկանից սկսել է մասնակցել տեղական մրցաշարերին։ Պատանեկության տարիներին և ողջ կյանքի ընթացքում նա բացահայտ հակում ուներ պոեզիայի, հատկապես՝ Պաբլո Ներուդայի, Ջոն Քիթսի, Անտոնիո Մաչադոյի, Ֆեդերիկո Գարսիա Լորկայի, Գաբրիելա Միստրալի, Սեզար Վալյեխոյի և Ուոլթ Ուիթմենի նկատմամբ։[14] Գևարաների տանը կար ավելի քան 3000 գիրք, որն էլ Չե Գևարային թույլ էր տալիս լինել հետաքրքրություններով լի խանդավառ ընթերցող, այդ թվում հետաքրքրություն ունենալ Կառլ Մարքսի, Վիլյամ Ֆոլքների, Անդրե Ժիդի, Էմիլիո Սալգարիի և Ժյուլ Վեռնի նկատմամբ։[15] Նա նաև կարող էր անգիր արտասանել Ռեդյարդ Կիպլինգի «Եթե...», և Խոսե Էռնանդեսի Մարտին Ֆիերոյին իր մտքում։[14] Բացի այդ նա հաճույք էր ստանում Ջավահարլալ Ներուի, Ֆրանց Կաֆկայի, Ալբեր Կամյուի, Վլադիմիր Լենինի, ինչպես նաև Ժան Պոլ Սարտրի, Անատոլ Ֆրանսի, Ֆրիդրիխ Էնգելսի, Հերբերտ Ուելսի և Ռոբերտ Ֆրոստիստեղծագործություններից։[16]

Մեծանալուն պես Չե Գևարան զարգացրեց իր հետաքրքրությունը լատինամերիկյան գրողներ Օրասիո Կիրոգայի, Սիրո Ալեգրիայի, Խորխե Իկասայի, Ռուբեն Դարիոյի և Միգել Աստուրիասի նկատմամբ։[16] Այս հեղինակների մեծամասնության գաղափարները նա ամփոփեց իր սահմանումների և հասկացությունների ձեռագիր տետրում։ Դա ներառում էր Բուդդայի և Արիստոտելի վերլուծական էսքիզները՝ այդ թվում նաև ուսումնասիրության ենթարկելով Բերտրան Ռասելին՝ սիրո և հայրենասիրության, Ջեկ Լոնդոնին՝ հասարակության և Նիցշեին՝ մահվան գաղափարի մեջ։ Զիգմունդ Ֆրոյդիգաղափարները հիացրին նրան, քանի որ վերջինս հիշատակում էր նրան երազանքների, նարցիսիզմի և էդիպի բարդույթին առնչվող թեմաներում։[16]Դպրոցում նրա սիրելի առարկաներն էին՝ փիլիսոփայությունը, մաթեմատիկան, ճարտարագիտությունը, քաղաքագիտությունը, սոցիոլոգիան, պատմությունը և հնաբանությունը։[17][18]

Տարիներ հետո միայն՝ 1958 թ. փետրվարի 13-ին CIA «կենսագրական և անհատականության զեկույցը» պիտի նշեր Չե Գևարայի ակադեմիական լայն հետաքրքրությունների և ինտելեկտի մասին՝ նկարագրելով նրան որպես «կարդացած մարդ» ՝ նաև ավելացնելով, որ «նա բավականին ինտելեկտուալ էր լատինաամերիկացու համար» ։[19]

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5853 | 0 | 0
Facebook