Loading...

Articles

«Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ» թեմայով միջոցառում ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում

Iskuhi
Author:
Iskuhi
15:43, Monday, 27 August, 2018
«Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ» թեմայով միջոցառում ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում
    
2018 թվ․ օգոստոսի 20-ին ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ «Ինչպե՞ս հեշտությամբ սովորել օտար լեզուներ» թեմայով միջոցառում, որ վարում էր «Անգլերեն լեզու, գրականություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողուհի Արինա Պարոնյանը։
Ծրագրի նպատակն էր մասնակից երիտասարդներին մղել ինքնակրթման, սովորեցնել հեշտությամբ լեզու սովորելու մեթոդները: Միջոցառման շրջանակներում ներկայացրեցին օգտակար խորհուրդներ, որոնց օգնությամբ երիտասարդները կկարողանան հնարավորինս հեշտ և արագ սովորել նոր լեզուներ, մասնավորապես՝ անգլերեն։
Տրվեցին նաև առցանց ծրագրեր, բառարաններ, դասընթացային կայքեր, որոնք կօգնեն մասնակիցներին լեզու սովորելու պրոցեսն ինքնուրույն կազմակերպելու հարցում։ Օգտակար կայքերի մեջ առանձնացվեցին հետևյալները՝
Նշվեց, որ արդյունավետության, այնուամենայնիվ, կարող են հասնել միայն բուռն ցանկություն ունենալու դեպքում, երբ այդ ցանկությունը նպատակ դարձնեն ու վերջինիս իրագործմանը տարամադրեն բավարար ժամանակ։
Ծրագիրը բավականին մեծ հետաքրքրություն էր առաջացրել երիտասարդությանշրջանում։
     Վերջում ՀԵՀ Տավուշի մարզի երիտասարդական կենտրոնի համակարգող Իսկուհի Շաղբաթյանը մասնակիցների անունից հատուկ շնորհակալություն հայտնեց Արինա Պարոնյանին ծրագիրն այդքան բովանդակալից անց կացնելու համար:
    
    
Նյութի հեղինակ՝ Քրիստինա Ստարոդուբցևա
     Աղբյուրը՝ https://hehtavush.blogspot.com/2018/08/blog-post_24.html#more
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3505 | 0 | 0
Facebook