Loading...

Articles

ԱՄՆ-ում ոստիկանները պարտվել են փղերին փքաբլիթ ուտելու մրցույթում

Ռադիո ՄԱՕ
Spokesperson:
Ռադիո ՄԱՕ
18:19, Saturday, 06 April, 2013
ԱՄՆ-ում ոստիկանները պարտվել են փղերին փքաբլիթ ուտելու մրցույթում

Կրկեսային փղերի խումբը հաղթել է ոստիկանության սպաներին` փքաբլիթներ ուտելու մրցույթում, հայտնում է Vindy կայքը:

Կատակ-մրցույթը կազմակերպվել էր Օհայոյի Յանգսթոուն քաղաքում, 3 սպաների եւ Ringling Brothers and Barnum & Bailey Circus կրկեսի չորս փղերի միջեւ: հաղթանակը շնորհվել է այն թիմին, որն ավելի արագ է կերել թխվածքը:

Սպաների առջեւ դրվել են փքաբլիթներ, իսկ փղերի առջեւ այլ թխվածքներ, այդ թվում բագեթներ եւ բլիթներ: Չնայած կենդանիները չեն շտապել, սակայն նրանց հաջողվել է հաղթել արագ-արագ փքաբլիթ ուտող ոստիկաններին:

Ավանդական մրցույթը կազմակերպվել է Ringling Bros. and Barnum & Bailey Circus կրկեսի նոր ներկայացումների կապակցությամբ: Կրկեսը ամենահին ընկերություններից է, որ կրկեսային ներկայացումներ է ցուցադրում անցած դարասկզբից:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5722 | 0 | 0
Facebook