Loading...

Articles

Մոսկովյան թատրոնում հայկական մշակույթի երեկո կանցկացվի

Ռադիո ՄԱՕ
Spokesperson:
Ռադիո ՄԱՕ
16:59, Friday, 22 March, 2013
Մոսկովյան թատրոնում հայկական մշակույթի երեկո կանցկացվի
    

Մոսկովյան «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնում հայկական մշակույթի երեկո կանցկացվի:

РИА Новости-ի փոխանցմամբ, երեկոյի ընթացքում հնարավոր կլինի ծանոթանալ նկարիչ Ավետիս Խաչատրյանի ստեղծագործություններին եւ ունկնդրել հայկական երաժշտություն՝ Գեւորգ Դաբաղյանի ղեկավարությամբ գործող համույթի համերգին:

Թատրոնի տնօրեն Անդրեյ Վորոբյովը խոստովանել է. «Մի քանի տարի առաջ Ռուսական մշակույթի օրերի շրջանակում շրջագայում էինք Երեւանում: Այդ երկրի հետ առաջին ծանոթությունը մեր վրա շատ ուժեղ եւ վառ տպավորություն թողեց: Մենք ծանոթացանք եւ սիրեցինք Հայաստանի մշակույթն եւ ավանդույթները, ընկերացանք բազմաթիվ արվեստագետների հետ: Այդ ժամանակ էլ առաջին անգամ հանդիպեցինք երիտասարդ տաղանդավոր նկարիչ Խաչատրյանին, ով միայն առաջին քայլերն էր անում եւ երազում էր անհատական ցուցահանդեսի մասին»: Վորոբյովը նաեւ հույս է հայտնել, որ այդ երեկոն թատրոնի պատմության մեջ վերջինը չի լինի:


    


    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3541 | 0 | 0
Facebook