Երևանյան օրերի Պատկերը կրկին անգամ հաղթող ճանաչվեց։
ԿԻՆՈԼԻԿԲԵԶ Միջազգային Կինոփառատոնից ՛՛Ադապտացիա ՛՛ վավերագրական ֆիլմը ստացավ Ոսկե Ժան-Լյուկ ։ Հեղինակը ԵԹՊԿԻ Շրջանավարտ (Ռ․Գրիգորյանի արվեստանոց), ՀՀ Նախագահի մրցանակակիր Մաննեն է, ով արդեն 8-րդ հաղթանակն է գրանցում միջազգային հարթակներում։
Երևանի դիմանկար ֆիլմը շատ երկրներում է ցուցադրվել ։ Այժմ Մաննեն պատրաստվում է մեկնել Իտալիա ՝ ներկայացնելու Հայաստանը Էդերա Միջազգային Կինոփատատոնում ։
Գոդարի անունը կրող մրցանակը շատ կարևոր է ինձ համար ։ Լինելով ոգեշնչված նաև այս ռեժիսորից, ես ստեղծեցի իմ ֆիլմը ։ Ֆրանսիական կինոյից ես շատ եմ ոգեշնչվում և ինձ համար այն նման է մոլուցքի ։ Հայկական շատ ֆիլմերում տեսել եմ Երևանը և այն հարազատ փողոցները, որոնք կան այդ ֆիլմերում ինձ միշտ ստեղագործելու են մղել ։