Հուլիսի 10-ին, Կոտայքի մարզի Նոր Գյուղում, մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հրավիրում է հանրային լսումների:
Օրակարգում համայնքում առկա և հրատապ լուծման կարիք ունեցող մի շարք խնդիրների քննարկումն է, ինչպես նաև խոշորացված համայնքի ղեկավարի մասնակցությամբ՝ նոր վարչական ղեկավարի նշանակման հարցը:
Համայնքի գաղափարական, ազնիվ և զարգացման տեսլական ունեցող երիտասարդների մասնակցությունն այս լսումներին խիստ կարևոր է:
Ի դեպ, այս համայնքում իսպառ բացակայում են որակյալ համայնքային կյանքի կազմակերպման համար անհրաժեշտ այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են մանկապարտեզը, նախակրթարանը, մշակույթի տունը և այլն... Մի խոսքով, այս համայնքում անելիք շատ կա:
http://kotayk.mtad.am/news/item/2018/07/09/hanrayinlsumnernorgyux/