Loading...

Articles

Կարդա՞լ, թե՞ ոչ

00:54, Sunday, 10 June, 2018
Կարդա՞լ, թե՞ ոչ
     Ինչպես տարբերել արդյոք ճիշտ է այն ինֆորմացիան, որը տրվում է մեզ, թե՞ ոչ: Ներկայումս ապատեղեկատվութուն տարածելը դարձել է բավականին դյուրին, ի շնորհիվ առցանց մամուլի, որտեղ ամեն ինչ և ամեն լրատվական կայք չէ որ վերահսկվում է բոլոր օրենքներով: Ի՞նչ է ապատեղեկատվությունը և հատկապես ո՞ր դեպքերում է տարածվում: Ապատեղեկատվությունը ինֆորմացիա է, որը մասամբ և երբեմն ամբողջովին չի համապատասխանում իրականությանը, իսկ որպես կանոն յուրաքանչյուր լուր, ինֆորմացիա պետք է ճշտվի ամենաքիչը երկու աղբյուրից, և շատ հաճախ ապատեղեկատվությունները լինում են զուտ տվյալ կայքի հետևորդների թիվը աճեցնելու նպատակով: Բայց պետք է մտածել նաև դրա հետոևանքների մասին: Օրինակ մենք կարդում ենք վերնագիր . «Եվս մեկ զոհ, այսօր մահացավ...»: Նման վերնագիրը յուրաքանչյուրին կարող է մտահոգել, որից դրդված մադիկ բացում են նյութը և արդյունքում նյութն ամբողջովին ապստեղեկատվություն է: Նման լրատվամիջոցները պատասխանատու չեն իրենց հրապարակած նյութի կամ լրագրողի համար, իսկ յուրաքանչյուր կայացած լրատվական գործակալույուն թույլ չի տա ապատեղեկատվություն տարածել, քանի որ իր համար կարևոր է իր ստորագրությունը: Կարծում եմ բարձրունքի հասնելու համար, առաջնայինը պետք է լինի ոչ թե օպերատիվ բայց չճշտված նյութ տարածելը, այլ հակառակը` փոքր ինչ ուշ, բայց ընթերցողի վստահությանը հավատարիմ մնալը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3199 | 0 | 0
Facebook