Loading...

Articles

Ինքնակառավարման օր

15:04, Tuesday, 08 May, 2018
Ինքնակառավարման օր

08.05.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում նախապես հայտարարվել էր «Ինքնակառավարման օր»: /ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
     Տնօրենի հրամանով տնօրենի, փոխտնօրենների և ուսուցիչների պարտականությունները հանձնարարվել էին 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին:
     Բոլոր դասերը վարում էին աշակերտները, ովքեր էլ մեծ պատասխանատվությամբ էին պատրաստվել յուրաքանչյուր դասի: Ինքնակառավարման օրն ավարտվեց մի գեղեցիկ խորհրդակցությամբ, որին մասնակցում էին գրեթե 40 աշակերտ: Ինչպես զրույցի ժամանակ նշեց տնօրեն Զավեն Ստեփանյանը, այդ օրը մեծ նշանակություն ուներ աշակերտ-ուսուցիչ փոխհարաբերությունների զարգացման, աշակերտի ինքնահաստատման և աշակերտակենտրոն ուսուցման համար: Աշակերտների գեղեցիկ տեսքը, միջոցառման բարձր մակարդակը գեղեցիկ նվեր էր բոլոր ուսուցիչներին:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3658 | 0 | 0
Facebook