Ես կարծում եմ, որ քանի ողջ առողջ է Շարլ Ազնավուրը, մեր պարտքն է, հին ավանդույթներին համաձայն, ժողովրդական պարգև տալ ազգի բարերար, մեծարգո Շարլ Ազնավուրին: Ես կոչ եմ անում համայն հայությանը Ազնավուրին տալ "Մեծն Շարլ Ազնավուր" անունը, իսկ կառավարությանը՝ այդ հարցին հետամուտ լինել և Ազնավուրին պետականորեն շնորհել վերը նշված տիտղոսը: Դրանով մենք գոնե մեր ազգի բարերարներին և գործիչներին ցույց կտանք, որ ազգը լավը և բարին չի մոռանում և շատ կարևոր է, որ մարդիկ կենդանության օրոք տեսնեն իրենց նկատմամբ ժողովրդի հարգանքը, այլ ոչ թե հետմահու, ինչպես սովորաբար է լինում: Ձեր ձայների քանակից կախված կլինի այդ մտահաղացման իրականացումը...