Առակ կնոջ ստեղծման մասին
Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նա աշխատում էր շատ ուշ՝ 6-րդ օրը։ Նրա մոտ է մտնում հրեշտակը և հարցնում. «ինչո՞ւ ես այդքան շատ ժամանակ ծախսում դրա վրա» ։ Աստված պատասխանում է. «Ուշադրություն դարձրու բոլոր առանձնահատկությունների վրա, որոնք ես պետք է մանրակրկիտ պահեմ, որպեսզի կարողանամ պատրաստել այն։ Նա պետք է լինի հեշտ լվացվող, բայց ոչ պլաստիկից, ունենա 200-ից ավել շարժվող մասեր և նույն ժամանակ շատ նրբագեղ շարժվել։ Պետք է կարողանա բուժել ինքն իրեն, երբ հիվանդ է։ Օրվա մեջ աշխատել 18 ժամ անընդմեջ։ Նա պետք է ունենա երկու ձեռք, բայց նույն ժամանակ նա պետք է կարողանա գրկել մի քանի երեխաների, և գրկել այնպես, որպեսզի անցնի յուրաքանչյուր ցավ՝ լինի դա վիրավոր արմունկ, ծունկ, թե լինի հոգի» ։ Հրեշտակը տպավորված էր. «Իսկ սա ստանդա՞րտ մոդել է։ Ախր սա անհնար է։ Չափազանց շատ աշխատանք կա մեկ օրվա համար։ Հետաձգիր այն» ։ «Ո՛չ», – ասում է Աստված, – «Ես այն կվերջացնեմ այսօր և նա կլինի իմ սիրելին» ։ Հրեշտակը մոտենում է կնոջը և դիպչում նրան. «Աստված, բայց նա այնքան փափուկ է» ։ «Այո, նա փափուկ է, բայց ես նրան նաև շատ ուժեղ եմ ստեղծել։ Դու պատկերացնել անգամ չես կարող, թե ինչեր նա կարող է դիմանալ և հաղթահարել։ Նա փխրուն է երևում, բայց նրա մեջ կա հսկայական ուժ» ։ «Իսկ մտածել նա կարո՞ղ է», – հարցնում է հրեշտակը։ Աստված պատասխանում է. «նա կարող է ոչ միայն մտածել, այլ նաև համոզել» ։ Հրեշտակը դիպչում է կինոջ այտին. «Տեր Աստված, կարծես նա քեզ մոտ անորակ է ստացվել, այն հոսում է» ։ «Ոչ, նա չի հոսում», – ուղղում է հրեշտակին Աստված, – «դա արցունքներն են» ։ «Իսկ ինչի համար են դրանք», – հարցնում է հրեշտակը։ «Դրանք արտահայտում են նրա տխրությունը, սերը, միայնությունը, տառապանքը, և նրա հպարտությունը» ։ Հրեշտակը իրոք տպավորված էր. «Աստված, դու հանճար ես։ Դու ամեն ինչ հաշվի ես առել։ Կինը իրոք հիասքանչ է» ։ «Օ՜, այո», – ասում է Աստված, – «նա ունի ուժ, որով կարող է զարմացնել տղամարդուն։ Նա կարող է ծիծաղել, երբ ցանկանում է լացել։ Նա կարող է ժպտալ, երբ վախենում է։ Նա կօգնի ուրիշին, երբ իրեն է օգնություն հարկավոր։ Միայն նրա մեկ հայացքը ունակ է անել այն՝ ինչ տղամարդու ուժերից վեր է…» ։ Հրեշտակը ոչ մի խոսք այլևս չէր կարողանում ասել՝ նա ապշած էր։ Հետո Աստված հոգոց հանելով ավելացնում է. «Սակայն նրա մեջ կա մի բան, որ լավ չէ։ Դա մեծ թերություն է, որը եթե նա ինքը չուղղի, կարող է փչացնել նրա ողջ կյանքը» ։ «Ի՞նչն է դա» ։ «Նա չգիտի իր իսկական գինը…» ։ |