Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ինչո՞ւ ես լաց լինում, մայրիկ

16:23, Monday, 26 March, 2018
Ինչո՞ւ ես լաց լինում, մայրիկ
     Ինչո՞ւ է կինը լաց լինում.. Ինչո՞ւ ես լաց լինում, մայրիկ, - հարցրեց փոքրիկ տղան մորը: - Որովհետև ես կին եմ, - պատասխանեց մայրը: - Ես քեզ չեմ հասկանում, - ասաց տղան: Մայրն ուղղակի գրկեց նրան և ասաց. - Դու երբեք էլ չես հասկանա, բայց հոգ չէ… Հետո տղան հարցեց հորը. - Ինչո՞ւ է մայրիկն առանց պատճառի լաց լինում: - Բոլոր կանայք էլ առանց պատճառի լաց են լինում, - ասաց հայրը: Տղան մեծացավ: Նա շարունակ մտածում էր, թե ինչո՞ւ են կանայք լաց լինում, և մի օր էլ դիմեց Աստծուն` հարցնելով. - Տեր Աստված, ինչո՞ւ են կանայք այդքան հեշտությամբ լաց լինում: Աստված պատասխանեց. - Երբ ես ստեղծեցի կնոջը, որոշեցի, որ նա պետք է յուրահատուկ լինի: Ես տվեցի նրան բավականաչափ ուժեղ ուսեր, որպեսզի նա կրի աշխարհի բեռը, սակայն տվեցի նաև բավականաչափ նուրբ թևեր` սփոփանք, հանգստություն պարգևելու համար: Ես նրան տվեցի ներքին ուժ` դիմանալու երկունքի ցավերին և մերժումներին ու հարվածներին, որ նա բազում անգամներ կստանա իր իսկ զավակներից: Ես նրան տվեցի ամրություն` կարողանալ շարունակել մինչև իսկ հիվանդության կամ հոգնած պահին անտրտունջ հոգ տանել իր ընտանիքին, ընկերներին, բարեկամներին, անգամ եթե մյուս բոլոր մարդիկ դադարեն դա անել: Ես նրան տվեցի զգացմունքայնություն` սիրել իր զավակներին բոլոր հանգամանքներում, անգամ երբ զավակն իրեն խիստ ցավ պատճառի: Ես տվեցի զորություն, որը ստիպում է նրան ավելի լավ զգալ մանկան թոթովանքից և ցրել պատանու մտահոգություններն ու վախերը: Ես նրան տվեցի ուժ` հոգ տանելու և խնամելու ամուսնուն` չնայած նրա սխալներին և թերություններին, և կերտեցի նրան տղամարդու կողից` տղամարդու սիրտը պաշտպանելու համար: Ես տվեցի նրան իմաստություն` հասկանալու, որ լավ ամուսինը երբեք չի վիրավորում կնոջը, սակայն երբեմն փորձում է նրա ուժը և իր կողքին աներեր կանգնելու նրա հաստատակամությունը: Եվ այս բոլոր դժվարությունների դիմաց ես տվեցի նրան նաև արցունք` թափելու ցանկացած պահի, երբ դրա կարիքը լինի: Դա նրա միակ թուլությունն է… Երբ տեսնես կնոջը լաց լինելիս, ասա թե որքան ես սիրում նրան և այն ամենն, ինչ նա անում է բոլորի համար, և անգամ եթե նա շարունակի լաց լինել, դու նրա սիրտը ջերմացրած կլինես:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
7780 | 0 | 0
Facebook