Loading...

Articles

Մասնագիտական կողմնորոշում

12:53, Wednesday, 21 March, 2018
Մասնագիտական կողմնորոշում
     20.03.2018 թ. «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացի շրջանակներում Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանի 23 սան, ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյանի և ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի գլխավորությամբ այցելեցին Կապանի «ԱԳՐՈ ԲԻՈ ՊՐՈԴՈՒԿՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն: Երեխաները շրջեցին արտադրամասերում, տեղում ծանոթացան արտադրական գործընթացներին, ձեռք բերեցին նոր գիտելիքներ, ինչպես նաև աշխատակիցներին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը: Շրջայցի ժամանակ արտադրամասի պատասխանատուները հանգամանորեն ներկայացրին արտադրական գործընթացը, ցույց տվեցին, թե ինչպես են հավկիթները թռչնանոցներից հասնում արտադրամաս և ինչ տեխնոլոգիաներ են օգտագործվում արտադրության ընթացքում: Ուրախալի է, որ մեր քաղաքում այսօր գործում ու զարգանում է մի ընկերություն, որի համար առողջ սննդի մատակարարումը սպառողին սկզբունքային է:
     Երեխաների ուրախ տրամադրությունը պահպանվեց այցի ողջ ընթացքում: Այս այցը ևս մի քայլ էր` օգնելու երեխաներին հետագայում կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Բացի հաճելի ժամանակահատվածից, որ երեխաներն անցկացրեցին թռչնաֆաբրիկայում, այցն ունեցավ նաև ուսուցողական բնույթ: Նման միջոցառումները շարունակական բնույթ կկրեն:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
2976 | 0 | 0
Facebook