Քաղեք 3 -5 տարեկան հալվեի տերևները (375 գրամ, ընդ որում, մինչև քաղելը բույս հինգ օր շարունակ մի' ջրեք), այն մսաղացով աղացեք, ստացված խյուսին ավելացրեք 625 գրամ մեղր ու 675 միլիլիտր կարմիր գինի (նախընտրելի է «կագոր»), բոլորը միասին լավ խառնեք և դրեք մութ ու սառը տեղ: Հինգ օր անց կարող եք խմել.
1.առաջին հինգ օրերին` օրական երեք անգամ` թեյի մեկական գդալի չափով, սնունդ ընդունելուց մեկ ժամ առաջ,
2.հետագա մյուս բոլոր օրերին՝ դարձյալ օրական երեք անգամ, բայց ճաշի մեկական գդալ, սնվելուց մեկ ժամ առաջ: