ՀՀ պաշտպանության նախարարության, Կոտայքի մարզպետարանի և
Աբովյանի հինգերորդ հիմնական դպրոցի տնօրինության համագործակցությամբ կազմակերպվեց ճանաչողական էքսկուրսիա ․ Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան;
Էքսկուրսիայի նպատակն էր աշակերտներին հաղորդակից դարձնել ռազմամարզական վարժարանի ուսումնական պրոցեսին, էլ ավելի ամրապնդել դպրոց-ազգ-բանակ կապը և ամենակարևորը՝ հայրենիքի պաշտպանության և հայրենասիրության ոգի սերմանել;
Ամբողջովին նոր, միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան վարժարանում ստեղծված են հրաշալի պայմաններ ուսումնառության և ժամանցի համար; Դպրոցի աշակերտները վերադարձան բարձր տրամադրությամբ և մեծ ոգևորությամբ;