Loading...

Articles

«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը»

13:36, Tuesday, 30 January, 2018
«Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը»

29.01.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Հայոց բանակի 26-ամյակին նվիրված միջոցառում, որը հանդիսատեսի դատին հանձնեցին IVբ դասարանի սաները «Բանակը մեր տունն է, մեր բերդ-ամրոցը» խորագրով: /Դասվար Անի Ավետիսյան/
     Աշակերտները հայոց բանակին նվիրված կատարումներով շնորհավորեցին ՀՀ զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձը՝ օրվա խորհուրդն ամբողջացնելով Մայր Հայաստանի հավաքական կերպարով ու հաղթական տրամադրությամբ:
     Շնորհավորելով ներկաներին մեր զինուժի 26-ամյա հոբելյանի կապակցությամբ՝ դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը կարևորեց նման միջոցառումների դերը՝ նոր սերնդին ռազմահայրենասիրական արժեքներով դաստիարակելու, հայրենիքին արժանի զավակներ կրթելու առումով: Շնորհավորական խոսքով ելույթ ունեցավ նաև Ն զորամասի ինժեներական դասակի հրամանատար Արմեն Մարգարյանը: «Հայրենիքի պաշտպանությունը սկսվում է ընտանիքից, դպրոցից, հետևաբար, մեր կրթօջախներն այս առումով կարևոր առաքելություն ունեն: Հայոց բանակը, հայ զինվորը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում ամենահզորն ու մարտունակն է: Այսօր էլ հարկ է մեկ անգամ ևս շեշտել և արժևորել հայոց բանակի դերն ու նշանակությունը մեր երկրի համար»:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3678 | 0 | 0
Facebook