Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջարկել է ֆրանսիական բագետը (
ֆր.՝ une baguette, երկար և բարակ հացամթերք) ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։
«Բագետը ֆրասիացիների առօրյա կյանքն է, իսկ հացը՝ յուրահատուկ պատմությունը․ ֆրասնիացիների առավոտը, կեսօրը և իրիկունը» , - ասել է նա։
Մակրոնը նշել է, որ բագետը Էյֆելյան աշտարակի հետ միասին Ֆրասիայի գլխավոր սիմվոներից մեկն է։
Նա նաև ասել է, որ վերը նշված ապրանքը «նախանձ է առաջացնում ամբողջ աշխարհում» , հենց այդ պատճառով էլ այն պետք է մտնի ոչ նյութական ժառանգության ցանկում։