Loading...

Articles

Ամանորյա հրաշքներ

14:44, Wednesday, 20 December, 2017
Ամանորյա հրաշքներ

Կապանի N13 հիմնական դպրոցում ամանորյա շունչը զգացվում էր տոնական տեսք ստացած միջանցքներից, դասարաններից: Հետաքրքրիր իրարանցումն հուշում էր, որ սկսվել է երեխաների համար ամենասպասված միջոցառումը՝ Ամանորի հանդեսը: Սպասելիքներով լցված էին և՛ ներկա ծնողները, և՛ իրենք՝ աշակերտները: Փոքրիկները մեծ և լուսավոր դասասենյակներում սկսեցին Ամանորին նվիրված իրենց հույզերի ու երազների հեքիաթը: Ներկայացումը մի զվարճալի պատմություն էր Ամանորի նախօրեին անտառում կատարվող իրադարձությունների մասին: Ձմեռ պապը, սովորության համաձայն, առաջինը այցելեց աշակերտներին, շնորհավորեց նրանց ու բաժանեց նվերներ: Ներկայացումներն ինտերակտիվ էին, հագեցած ուրախ ու համահունչ երգերով ու պարերով, որոնք իսկական տոնի էին վերածել ամանորյա հեքիաթը:
     Արի՜, Նո՛ր Տարի,
     Գալուստդ բարի՜,
     Եվ արթնացրո՛ւ քո թնդուն քայլով
     Ուշ մնացածին,
     Քնով տարվածին.
     Տո՛ւր ապաքինում հոգով ցավածին,
     Հիասթափվածին՝ նոր մի հիացում,
     Իբրև Նոր Տարվա բաղձալի նվեր,
     Տո՛ւր նոր հավատի կապակուռ թևեր,
     Մանկանը՝ մեծի մտքի լիացում,
     Մեծին՝ մանուկի անարատություն,
     Իսկ Երկրագնդին՝ մի առատություն,
     Որ Ազատությունն իր բառե գունեղ շապիկը ճեղքած
     Տրվի ճախրանքի,
     Ու մենք, վերջապե՜ս, հասկանա՛նք իրար։
     Նաև հասկանա՛նք,
     Որ մեր իսկ արյան գնդիկը մանըր
     Այս Երկիր կոչված գնդից ավելի մեծ է ու ծանըր..
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4267 | 0 | 0
Facebook