Loading...

Articles

1.5 միլիոն հայության ջարդը երիտասարդների աչքերով...

17:32, Sunday, 24 March, 2013
1.5 միլիոն հայության ջարդը երիտասարդների աչքերով...
     Ինչքան էլ մոտենում է Մեծ Եղեռնի 100-ամյակը, հայ ժողովուրդը չի մոռանում այդ ոճրագործությունը: Եվ դրա ապացույցն է մեր այսօրվա երիտասարդությունը: Իրոք գովելի է, որ այսպիսին է մեր երիտասարդությունը` ազգասեր, անվախ և վճռական:
     Առանձնակի շնորհակալություն եմ հայտնում իմ եղբորը հիանալի բանաստեղծության համար և քույրիկիս Անի Էլոյանին այս խորհրդանշական նկարի համար:
    
    
    
    
    
    
    
    
     24-ի առավոտը բացվեց մթին խավարով,
     Ամեն տեղից լացի ձայն էր,
     Ամեն տեղից ծխի հոտ:
    
     Կին, երեխա, ծեր ու մայրեր,
     Կոտորում են ու տանջում,
     Ցեղասպան են այդ թուրքերը,
     Եղեռնագործ դահիճներ:
    
     Միլիոն ու կես մեր հայերին,
     Օսմանները հոշոտին
     Մարդակերի նման արնոտ,
     Երախները սրբեցին:
    
     Թուրքի փաշի յաթաղանը,
     Այնպես էր նայում հային`
     Ինչպես վայրի մի գազանը,
     Կնայեր ախ իր որսին:
    
    

ՈՒ կտրեցին հայոց ծառը,
     Բայց արմատները չանին,
     Եվ թողեցին, որ չորանա
     Մոխիր դառնա ամայի:
    
     Բայց մի օր էլ արև դիպավ,
     ՈՒ ջուրն հոսեց այդ ծառին,
     Արմատները կանաչեցին,
     Շիվեր տվին ու ելան:
    
     Հեղինակ` Վաչագան Էլոյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
9499 | 0 | 0
Facebook