ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է 2018 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» –ն։
«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը ՌԴ նախագահի պաշտոնում», – ասել է Պուտինը ԳԱԶ գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Պուտինն առաջին անգամ ՌԴ նախագահի պաշտոնը ստանձնել էր 2000 թվականին, իսկ 2004-ին վերընտրվել այդ պաշտոնում։ 2008-2012թթ. եղել էր ՌԴ վարչապետ, իսկ 2012–ին նորից ընտրվել նախագահ։