Loading...

Articles

Խնդիրների այս շարքը կավարտեմ մի գնդապետի հայտնի խոսքով, որը զինվորին է ասել։ -Քեզ կուղարկեմ ***** զորամաս, կբարձրանաս սահման կխփեն, ինձ բան չկա, կգամ մոտդ կկանգնեմ 5 րոպե սիգարետ կքաշեմ կգնամ․․․․

20:16, Wednesday, 29 November, 2017
Խնդիրների այս շարքը կավարտեմ մի գնդապետի հայտնի խոսքով, որը զինվորին է ասել։ -Քեզ կուղարկեմ ***** զորամաս, կբարձրանաս սահման կխփեն, ինձ բան չկա, կգամ մոտդ կկանգնեմ 5 րոպե սիգարետ կքաշեմ կգնամ․․․․
     Ցավում եմ, որ մեր երկրում բանակը այն թեմաներից է, որ անսպառ է նրա խնդիրները։ Խնդիրները կարծես թե իրենց լուծումները չեն ստանում, շարունակվում են աճել։ Երբ, ճաշարանում ուտելիքի մեջ որդ է լինում, և սպաներից մեկն էլ նկատելով անգամ ջղայնանում է ամբողջ անձնակազմի վրա, հասկանում ես, որ խնդիրը ներքևից չէ այլ վերևից։ Երբ մարդիկ սպա լինելը խառնել են գողականի հետ, և կարելի է մատերի վրա հաշվել նրանց աշխատանքի գալը։ Երբ կան սպաներ, որոնք անգամ զինվորներին ծեծելուց հետո դատական գործից չեն վախենում և նորից են շարունակում իրենցը անել։ Երբ ընտրություններին դրդում են անձնակազմին ընտրել իրենց ասած թեկնածուին, և անգամ իրավիճակը հաշվի չառնելով տանում են ընտրության բոլորին, հասկանում ես, որ սրբապիղծ մարդկանց հետ գործ ունես։ Խնդիրների այս շարքը կավարտեմ մի գնդապետի հայտնի խոսքով, որը զինվորին է ասել։ -Քեզ կուղարկեմ ***** զորամաս, կբարձրանաս սահման կխփեն, ինձ բան չկա, կգամ մոտդ կկանգնեմ 5 րոպե սիգարետ կքաշեմ կգնամ․․․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
7000 | 0 | 0
Facebook