Loading...

Articles

Ծառայություն ծառայության դիմաց, կամ ինչո՞ւ է Հայաստան եկել Դեն Բիլզերյանը

22:40, Tuesday, 28 August, 2018
Ծառայություն ծառայության դիմաց, կամ ինչո՞ւ է Հայաստան եկել Դեն Բիլզերյանը

Արդեն երկու օր է Հայաստանում է գտնվում Դեն Բիլզերյանը։ Շատ լրատվամիջոցներ են իհարկե նրա անվան կողք նշում «Պոկերի արքա», բայց Բիլզերյանը պարզապես լավ պոկեր խաղացող է եւ անգամ աշխարհի ամենահզոր 20 պոկեր խաղացողների մեջ չկա նրա անունը։ Բայց ինչպես ասում են, սրա համար չենք հավաքվել, եթե առաջին օրը դեռ անհասկանալի էր Բիլզերյանի այցի պատճառները, ապա հիմա միանգամայն պարզ դարձավ։ Բիլզերյանը եկել էր Քոչարյանի հրավերով եւ այստեղ պարզապես հրավեր ասելը քիչ է, նա եկել էր Քոչարյանի միջոցներով։ Կասկած չկա, որ լրատվամիջոցներին գումարով հարցազրույց տվող երիտասարդը մի կոպեկ անգամ չէր ծախսի Հայաստան գալու համար։ Ռոբերտ Քոչարյանը Բիլզերյանին Հայաստան կանչելով փորձեց ցույց տալ, որ նա դեռ լուրջ լծակներ ունի։ Բնական է, որ գրեթե ամեն ինչ տեսած ու հայրենիքի մասին երբեւէ չմտածած երիտասարդին բավականին կլորիկ գումար են տալու այս այցի համար։ Բայց այստեղ ամենաուշագրավը այն էր, որ Բիլզերյանին ՊՆ-ն ռազմական ուղղաթիռ հատկացրեց, նա գնաց Արցախ եւ այնտեղի ԱԱԾ նախկին տնօրեն՝ Արշավիր Ղարամյանը կազմակերպեց, որ Դենը մի շարք զինատեսակներից կրակի։ Սա ի՞նչ է, եթե ոչ քմահաճ երիտասարդի ցանկությունների կատարում։ Եվ, ո՞րն է սրա գովազդը հօգուտ Արցախի, որ աշխարհում 24 մլն՝ պոկերի, գեղեցիկ աղջիկների եւ շռայլ կյանքի մասին երազող քաղաքացի հետեւում է նրա էջին եւ դրանով ճանաչելի՞ է դառնում Արցախը։ Կամ ո՞ւմ է պետք մի հեռավոր երկրում համակարգչի առաջ ուղղակի նստած երիտասարդի ճանաչումը Արցախին, եթե դա ոչ մի խնդրի լուծում չի տալիս։ Արդյո՞ք մենք դեռ այն փուլում ենք, որ Արցախը ճանաչելի դարձնելու խնդիր ունենք։ ԱՄՆ-ն չգիտի՞ Արցախը, Գերմանիան չգիտի՞, Ռուսաստանը չգիտի՞, ո՞վ չգիտի աշխարհի հզոր երկրներից այս հիմնախնդրի մասին, որ մենք դեռ մարդիկ ենք հրավիրում ճանաչելի դարձնելու համար։ Միթե՞ դրանով արցախա-ադրբեջանական խնդիրները կարգավորվում են, կամ միթե՞ դա Ադրբեջանին զգաստացնում է, իհարկե՝ ոչ։ Արդյունքում շահում է Դենը։ Եվ եթե Քոչարյանը որոշի միջոցներ հատկացնել Դենին իբր «բանակին» աջակցելու համար, ապա սա որոշակի քաղաքական նպատակներ ունենալու հեռանկար կբացի Քոչարյանի առաջ։ Կարելի է ողջունել այն փաստը, որ Հայաստանյան իշխանությունները պետական մակարդակով չընդունեցին Բիլզերյանին։ Իսկ Դենի մտքում Հայաստանյան այցը միշտ կհիշվի այսպես՝ եկա, տեսա, վայելեցի, գնացի։ Մարդը բառացի եկավ՝ վայելեց Քոչարյանի հաշվին, ուշադրության արժանացավ եւ շատ գումարը գրպանում կգնա՝ Թաիլանդ շարունակելու իր վայելքները։

Եվ այստեղ մի ուշագրավ դեպք հիշեցի, զինվորական ծառայության ժամանակ նռնականետորդներին ասել էին, որ եթե հանկարծ փորձեն կրակել, ապա ստիպված կլինեն снаряд-ի համար 500 դոլար վճարել։ Ու այսօր որոշ մարդիկ, գլուխները կախ թողնում են, որ մի երիտասարդ, պարզապես հաճույք ստանա այդ զենքերով կրակելով, ինչը պակաս օլիգարխիկ չէ, քան այն դեպքերը, երբ ինչ-որ մի օլիգարխի թիկնազոր զենք էր կրում։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
6508 | 0 | 0
Facebook