Համերգ.որը երկար է հիշվելու
16:59, Saturday, 25 November, 2017
Like
1
Dislike
0
5594 | 0 | 1 | 0
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան համերգասրահի բեմում համատեղ համերգով ելույթ ունեցան Սերժ Թանկյանի ամենահայտնի պրոդյուսինգային խումբը՝Վիզան, Ջիվան Գասպարյան կրտսերը, «Capital Cities» աշխարհահռչակ խմբի մեներգիչ Սեբուն:
Համերգը սկսեց Սեբուն՝իրեն հատուկ ոճով, հանգիստ ու պարզ: Սեպուհ Սիմոնյանը համատեղ ելույով հանդես եկավ Սիրուշոյի հետ իրենց նոր երգով, ինչպես նաև այս ամառ մեծ հիթ դարձած Vuy Aman-ով: «Այսօր որակյալ երաժշտության պակաս կա, և կարծում եմ Սեբուն իր չափով լրացնում է այդ պակասը: Ես ուրաղ եմ, որ Սեբուն Հայաստանում է: Ուրաղ եմ, որ հայ հանդիսատեսը հնարավորություն ունի շփվելու նրա հետ: Ուրաղ եմ, որ համագործակցում եմ այդպիսի մեծ ու տաղանդավոր երաժիշտի հետ: ԵՎ հույս ունենք, որ միասին կշարունակենք նոր երգեր ձայնագրել» , -նշեց Սիրուշոն: Հանդիսատեսը մեծ ոգևորությամբ դիմավորեց նաև «VIZA» ամերիկյան հանրահայտ ռոք խմբին: Խումբ, ովքեր իրենց բնութագրում են «Ուղեգիր դեպի երաժշտական աշխարհ, ուր միաձուլվում են սոցիալականը, մշակույթայինը ու հոգևորը։Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտությանը բնորոշ բազմաթիվ տարրերով, այդ թվում հայկական դուդուկի հնչյուններով։Սա դուդուկի յուրօրինակ միաձուլումն է ամերիկյան POP երաժշտությանը» ։ Այն հարցին, թե ինչպիսի սպասելիքներ ունեն հայ հանդիսատեսից «VIZA» խմբի անդամներից մեկը նշեց, - «Սպասելիքները հայ հանդիսատեսից շատ մեծ են: Հայերը մեզ շատ են սիրում, ինչը մեզ պարտավորեցնում է ավելի լավ ելույթ ունենալ»: |
+19 °C |
+16 °C
+28 °C
|
Tomorrow: +29 °C |