Կապանի N13 հիմնական դպրոցի IX դասարանում 22.11.2017թ. կայացավ «Մասնագիտական կողմնորոշում» թեմայով դասընթաց: /Դասընթացավար ԴԱԿ Ռիմա Մկրտչյան/
Թեման՝ Մասնագետների առաջարկ և պահանջարկ
Վարժություն «Ռոբինզոնադա»
Նպատակը
_մասնագետների առաջարկի և պահանջարկի հարաբերակցության մասին գիտելիքների հաղորդում
_աշխատաշուկայի պահանջարկի գիտակցումը տարբեր մասնագիտություններում (այդ թվում նաև պահանջարկը աշխատանքային մասնագիտացումներում)
_մասնագիտական իրավասությունների («հմտությունների») մասին պատկերացումների ձևավորում
Խնդիրերը
1.Սովորողներին ներկայացնել մասնագետների առաջարկի և պահանջարկի հարաբերակցությունը
2.Խաղ մեթոդիկաների միջոցով մոդելավորել մասնագետների առաջարկի և պահանջարկի փոխպայմանավորվածությունը արտահայտող իրավիճակներ:
Դասընթացավարը աշակերտների համար կազմակերպեց «Անմարդաբնակ կղզի» խաղը: Յուրաքանչյուր խումբ պատրաստեց պաստառներ, թե իրենք ինչ մասնագետ են և այդ մասնագիտությամբ ինչպես կարող են օգտակար լինել խմբի մյուս մասնակիցների համար: Մասնակիցները մտան դերի մեջ և սկսեցին համոզել մյուսներին, որ իրենց մասնագիտությամբ կարող են օգտակար լինել անմարդաբնակ կղզում: Ռիմա Մկրտչյանը մասնակիցների հետ ամփոփելով դասընթացը ևս մեկ անգամ քննարկեց մասնագիտության ընտրության կարևոր բանաձևը՝
Ուզում եմ
Կարող եմ
Պետք է…
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան