Loading...

Articles

Կյանքն առանց բռնության

08:10, Wednesday, 22 November, 2017
Կյանքն առանց բռնության
     «Երեխաների դեմ բռնության կանխարգելման միջազգային օրվա» կապակցությամբ Կապանի N13 հիմնական դպրոցում նոյեմբերի 20-ին կազմակերպվեց «Բռնության կանխարգելում» թեմայով դասընթաց IX դասարանի աշակերտների համար: /Դասընթացավարներ՝ VIII և IX դաս.աշակերտներ Քերոբ Ավագյան, Նանե Առաքելյան/
     Քննարկման սկզբում մասնակիցներն իրենք փորձեցին տալ բռնության սահմանումը, իսկ դասընթացի ընթացքում խոսվեց նաև ընտանեկան բռնության տեսակների մասին: Մասնակիցներին ցուցադրվեց երեխաների կողմից պատրաստված թեմատիկ տեսահոլովակը՝ «Երջանիկ ընտանիքի բանաձևը» խորագրով: Սեմինարի ընթացքում հնչած ելույթներին հաջորդեցին քննարկումները: Դասընթացը բավականին ինտերակտիվ էր, և բոլորը ներգրավված էին շոշափվող թեմայի բուռն քննարկման մեջ:
     Այսպիսով, դասընթացի ավարտին աշակերտները հեռացան նոր, կարևոր տեղեկատվությամբ, իսկ դասընթացի արդյունավետությունը գնահատվեց նախադասընթացային և հետդասընթացային առաջադրանքների միջոցով: Կարծում ենք՝ մասնակիցների վերաբերմունքը զգալիորեն փոխվեց և դասընթացը շատ հարցերի շուրջ մտածելու վերաիմաստավորելու առիթ հանդիսացավ:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3043 | 0 | 0
Facebook