Loading...

Articles

Մարդիկ տասնամյակներ շարունակ գնացել են դպրոց, ու խնդիր չեն տեսել էդ «ավելորդ» քաշի մեջ, հիմա ԱԺ-ում նստած դուք տեսնու՞մ եք։

01:06, Thursday, 16 November, 2017
Մարդիկ տասնամյակներ շարունակ գնացել են դպրոց, ու խնդիր չեն տեսել էդ «ավելորդ» քաշի մեջ, հիմա ԱԺ-ում նստած դուք տեսնու՞մ եք։
     Երկրի բոլոր խնդիրները լուծել ենք, հիմա էլ Սաղաթելյան Արմանը կարծում է, որ կարևոր է երեխաների 5կգ 200գրամ քաշ ունեցող պայուսակների փոփոխումը պլանշետի։ Ուզում եմ հասկանալ, ի՞նչ վատություն է արել այս հասարակությունը Արմանին, որ ցանկանում է ռոբոտացնել երեխաներին։ Մարդիկ տասնամյակներ շարունակ գնացել են դպրոց, ու խնդիր չեն տեսել էդ «ավելորդ» քաշի մեջ, հիմա ԱԺ-ում նստած դուք տեսնու՞մ եք։ Եվ հետո սովորող երեխայի համար այդ գրքերը ծանրություն չեն, իսկ չսովորողի համար լավ առաջարկ է կզբաղվեն դասի ժամին պլանշետով։ Էլ չեմ ասում, որ շատ մարդկանց աչքերին վնասող մեթոդ եք առաջարկում, ինչի մասին առողջապահության նախարարը կողքից չի էլ ուզում ասել։ Առաջարկեք այնպիսի բաներ, որ գոնե մտածելու տեղիք տա մարդկանց․․․
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
8396 | 0 | 0
Facebook