Loading...

Articles

«Կենսաբեր ու ոսկեշող աշուն...»

21:27, Thursday, 26 October, 2017
«Կենսաբեր ու ոսկեշող աշուն...»

«Ոսկե աշուն» համադպրոցական միջոցառում էր Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում ՝ «Արտենիի համը» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 2-12 -րդ դասարանների աշակերտները, ուսուցիչներ և ծնողներ: Արդեն գեղեցիկ ավանդույթ դարձած միջոցառմանը դասարանները ներկայացան աշնանը նվիրված բանաստեղծություններով . «Ոսկեհանդերձ եկար …» , «Նորից անձրև» տերյանական ու սարյանական գույներով ու պատկերներով, ազգային երգ ու պարով, ինչպես նաև հայակական ավանդական կերակրատեսակներով: Աշակերտների խոսքում գովեստ և ակնածանք կար հողի մշակի, հաց արարողի բերքուբարիք ստեղծողի հանդեպ: Միջոցառումը հաջողված էր, այն նպաստեց գեղագիտական ճաշակի զարգացմանը, ազգային սովորույթների սերնդեսերունդ փոխանցմանը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3714 | 0 | 0
Facebook