Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում ոգեկոչման միջոցառում էր` «Ես հավատում եմ ......» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 7-12-րդ դասարանի աշակերտները: Ներածական մասը վերաբերում էր մեր ժողովրդի ամենաողբերգական ժամանակաշրջանին Հայոց Մեծ Եղեռնի կազմակերպմանն ու իրագործմանը: Այնուհետև ներկայացվեց մեր ժողովրդի տառապանքներով լի անցած ճանապարհը, անընկճելի ոգին` լավատեսությունը ապագայի հանդեպ:
Աշակերտների խոսքը հուզառատ էր, մեջբերումներն ու դրվագները` տեղին: Հատկանշական էր աշակերտների բերած` օտարազգի պատմաբանների և քաղաքագետների փաստերը: Անդրադարձան ոչ միայն իրական փաստերին և մարդկային կորուստներին , այլև մշակութային ցեղասպանությանը` նշելով այն վայրերն ու տեղանունները ուր իրականացվել էին մշակութային ջարդեր: Միջոցառումն ավարտվեց հավատի , արդարության, լավատեսության նոտաներով: Այն հուզել էր ներկաներին: