Loading...

Articles

Արարում

13:42, Wednesday, 18 October, 2017
Արարում

Կապանի N13 հիմնական դպրոցի VII դասարանում անցկացվեց դաս, որը նվիրված էր Հովհաննես Այվազովսկու ստեղծագործական կյանքին: /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ա.Արզումանյան/
     Դասը սկսվեց Պ. Ադամյանի խոսքերով, որոնք ուղղված էին նկարչին: Ալ. Սպենդիարյանի «Ղրիմյան էսքիզներ» սյուիտի հնչյունների ներքո հնչեցին բանաստեղծություններ և քառյակներ: Աշակերտները ներկայացրին մեծ ծովանկարչի կյանքից հետաքրքիր դրվագներ: Ցուցադրվեցին նկարներ՝ «9 –րդ ալիք», «Քաոս», «Սև ծովը», «Նոյն իջնում է Արարատից», «Թուրքական ծովի պայթյունը» և այլն, որոնց մասին ներկայացվեցին որոշ մանրամասներ: Հնչեցեցրին Հ.Թումանյանի հանճարեղ խոսքերը Հ.Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավի մասին.
     «Կանգնեցե’ք» , — գոչեց, վրձինը ձեռքին
     Կախարդ ծերունին հուզված տարերքին,
     Եվ լուռ, հնազանդ հանճարի ձայնին՝
     Մութ ալիքները փոթորկի ժամին
     Կտավի վրա կանգնած են ահա…
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3278 | 0 | 0
Facebook