Loading...

Articles

Շարմազանովը զրուցել է Գեղամյանի ու Փաշինյանի հետ

22:22, Thursday, 05 October, 2017
Շարմազանովը զրուցել է Գեղամյանի ու Փաշինյանի հետ
     Զրուցել եմ և պարոն Փաշինյանի, և պարոն Գեղամյանի հետ: Եվ իմ անունից, և իմ կուսակցության անունից մի բան կարող եմ ասել՝ պատգամավորների կողմից ցանկացած ոչ կոռեկտ պահվածք՝ բռունցքներով խնդրի լուծում, անձնական վիրավորանք, անկախ նրանից՝ նրանք ընդդիմադիր, թե իշխանական խմբակցության անդամ են, անընդունելի է: Ես՝ որպես ԱԺ նախագահի տեղակալ, շահագրգռված եմ, որպեսզի այսուհետ որևէ նման դեպք մեզ մոտ չկրկնվի: Ես չգիտեմ՝ կռվել են, թե՞ ոչ: Չեմ պատրաստվում հրապարակել այն, ինչը խոսել եմ նրանց հետ», - լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ասել է Էդուարդ Շարմազանովը:
     Տեղեկացնենք, որ «Ելք» -ը պատրաստվում է դիմել էթիկայի հանձնաժողով:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4553 | 0 | 0
Facebook