Loading...

Articles

ՊՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ։

01:01, Tuesday, 26 September, 2017
ՊՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՊԱՀԵՍՏՆԵՐ ԵՆ ԱՅՐՎԵԼ։

Վերջերս համացանցում լուրեր տարածվեցին Գլխավոր շտաբի նախկին պետ Խաչատուրովի և նրա սիրելի ՝ ներկայիս թիկունքի պետ Յոլչյանի կողմից ՊՆ ից միլիարդների հասնող հափշտակությունների մասին։ Յոլչյանի պաշտպանությունը անմիջապես ստանձնեց ՊՆ մամուլի խոսնակը և ինչպես օբյեկտիվ նշեց մամուլը «աչքի տեղը հոնքն էլ հանեց» ։ Ըստ մեր տեղեկությունների հրապարակումների արդյունքում Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ և լայնածավալ ստուգումներ պետք է սկսեին, հիմնականում ՊՆ ից թերի մատակարարումների միջոցով միլիարդների չարաշահումներ հայտնաբերելու մասով։ Բայց ինչպես ասում են ուրբաթը շաբաթից շուտ եկավ։ 24/09/2017 թ-ին լուսադեմին հրդեհվել են Սովետաշենում գտնվող երկու տարբեր զորամասերի իրային պահեստները ՝ վառվել է այնտեղ գտնվող ամբողջ գույքը, ինչպես նաև ոչնչացվել է անձեռնամխելի պահեստարանի (НЗ) գույքը նույնպես։Այդ զորամասերը ըստ ստուգման գրաֆիկի առաջինը պետք է ստուգվեին։ Դե ինչ կարելի է փաստել, որ ՊՆ երկու զորամաս արդեն պատրաստ են ստուգման։ Խիստ մտավախություն ունենք, որ հրդեհները ՊՆ ում կշարունակվեն։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
14522 | 1 | 0
Facebook