Loading...

Articles

Դպրոցներում բարեգործություն կատարելու ցանկություն հայտնողների թիվն ավելանում է

16:13, Wednesday, 20 September, 2017
Դպրոցներում բարեգործություն կատարելու ցանկություն հայտնողների թիվն ավելանում է


     ՛՛Կոտայք Կրթություն Մշակույթ՛՛ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Կոտայքի մարզպետարանի ենթակայության դպրոցներում բարեգործություն կատարելու ցանկություն հայտնողների թիվն ավելանում է: Միայն սեպտեմբեր ամսին վերաբացվեց Առինջի միջնակարգ դպրոցը` հիմնանորոգված Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ, ամերիկաբնակ Վոլգա Այվազյանի և իր ընկերների միջոցներով վերանորոգվեց Հրազդանի թիվ 9 հիմնական դպրոցի հանդիսությունների դահլիճը, ԱԺ պատգամավոր Անդրանիկ Հարությունյանը լաբորատոր սարքավորումներ նվիրեց Գեղադիրի և Բալահովիտի միջնակարգ դպրոցներին, առաջին դասարանցիներին պայուսակներ և գրենական պիտույքներ նվիրեցին Կոտայքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորները, բոլոր համայնքապետերը, մարզի գործարարները և բարություն կատարելու ցանկություն ունեցողները:
     ՛՛Կոտայք Կրթություն Մշակույթ՛՛ֆեյսբուքյան էջը հաղորդում է, որ ամերիկաբնակ բարերարների մի խումբ ցանկություն է հայտնել Կոտայքի մարզի դպրոցներից մեկում վերանորոգման աշխատանքներ իրականացնել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5040 | 0 | 0
Facebook