Հարգելի համաքաղաքացիներ
Սեպտեմբերի 16-ին
#ՄաքուրԵրևան ծրագրի շրջանակում կանցկացվի համաքաղաքային շաբաթօրյակ:
Երևանի քաղաքապետարանը բոլորին սիրով հրավիրում է մասնակցելու մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակին:
Միասի՛ն մաքուր պահենք մեր քաղաքը:
Միաժամանակ հորդորում ենք մեր համաքաղաքացիներին շարունակել քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին ուղարկել խնդրահարույց հասցեների լուսանկարները:
#մաքուրպահենքմերքաղաքը